Մեծ Բրիտանիայում կբացվի Վան Գոգի եւ Օբամայի «սելֆիների» ցուցահանդեսը
International news Մեծ Բրիտանիայում կբացվի «Սելֆիից մինչեւ ինքնաարտահայտում» խորագիրը կրող ցուցադրանքը՝ հայտնի մարդկանց ինքնանկարներով, որոնց թվում են ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման եւ նիդեռլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգը: Ցուցահանդեսը նվիրված կլինի ինքնապատկերման դերին արվեստում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 23-ին հայտնել Է The Guardian-ը:
Կազմակերպչի՝ Նայջել Հյորսթի խոսքով՝ «ցուցահանդեսում կներկայացվի սելֆիի պատմության եւ ստեղծագործական ներուժի ամբողջական վերլուծությունը»: Այն կբացվի 2017 թվականի մարտին՝ Լոնդոնի «Սաաթչի» պատկերասրահում:
Ցուցադրանքը ներառում Է նկարիչներ Ռեմբրանդտի եւ Դիեգո Վելասկեսի ինքնանկարները: Նրանց հետ հավասար այցելուներին կցուցադրվեն ժամանակակից լուսանկարիչներ Թրեյսի Էմինի, Կուտլուգ Ատամանի եւ Ջունո Կալիպսոյի աշխատանքները, ինչպես նաեւ Բենեդիկտ Քամբերբեթչի այն լուսանկարը, որում բրիտանացի դերասանն այլ հայտնիների թիկունքից հայտնվում Է 2014 թվականին «Օսկար» կինոմրցանակի հանձնման արարողության ժամանակ:
Սելֆին (selfie) քո լուսանկարն Է, որը դու ինքդ ես արել: Օքսֆորդի բառարանը կազմողները 2013 թվականի նոյեմբերին «սելֆի»-ն ճանաչել են տարվա բառ, իրենց ընտրությունը բացատրելով նրանով, որ 2012 թվականի համեմատությամբ դրա օգտագործումն աճել Է 17 հազար տոկոսով: