Երազներիս թևերն անվերջ ինձ տանում են հեռու- հեռու՝ Հայաստան աշխարհ
SocietyԵրազներիս թևերն անվերջ ինձ տանում են հեռու- հեռու՝ Հայաստան աշխարհ... Ահա այսպես է սկսվում Մարիամ Խուրշուդյանի «Հայաստան աշխարհ» բանաստեղծությունը, որի հիման վրա գրվել է հուզական, դեպի հայրենիքը կարոտով լի երգ: Հեղինակը` Մարիամ Խուրշուդյանը երգը նվիրել է Անի Աթայանին, որն էլ հրաշալի կատարել է այն:
Հիշեցնենք, որ 2016թ.-ին որպես պատանի դաշնակահար Անին Հայաստանը ներկայացրեց «Սերունդների մեղեդիներ» միջազգային 4-րդ մանկական երաժշտական փառատոնին, որն անցկացվեց Մոսկվայի Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում: Անի Աթայանը Ռուսաստանի նախագահական նվագախմբի հետ կատարեց Յոզեֆ Հայդնի «Դաշնամուրի կոնցերտ ռե մաժորը»: