Այս գիշեր զոհված 22-ամյա զինվորի հայրն ու հորեղբայրը Արցախյան պատերազմի ժամանակ նույնպես ԼՂՀ Մարտունիում են զոհվել
ՀասարակությունTert.am-ը գրում է.
Այս գիշեր Արցախի Մարտակերտի շրջանում մահացած 22-ամյա զինծառայող Կարեն Ուլուբաբյանի հայրն ու հորեղբայրը նույնպես զոհվել են Մարտունիում՝ Արցախյան պատերազմի ժամանակ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կարենի նախկին ծառայակիցը՝ հավելելով, որ Կարենը կրում էր զոհված հորեղբոր՝ Արցախյան ազատամարտի հերոս Կարեն Ուլուբաբյանի անունը:
Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել գիշերը: «Կարենին 4 տարի է ճանաչում եմ: Ես ժամկետային զինծառայող եմ եղել: Դեպքի մասին իմացա ծանոթներից: Իր հոր ու հորեղբոր պես հայրենասեր էր, անվախ»,- պատմեց Կարենի նախկին ծառայակիցը:
Շարունակությունը` այստեղ: