Արաբ լրագրողները քաշքշուք են սկսել Աստանայի միջսիրիական համաժողովում
ՄիջազգայինԱրաբական ԶԼՄ-ների 2 լրագրող քաշքշուք է սկսել Սիրիայի իշխանությունների պատվիրակության ղեկավար Բաշար ալ Ջաֆարիի ելույթը Աստանայում լուսաբանելիս:
Այս մասին հայտնում է «RIA Novosti»-ն։
Վեճը սկսվել է Rixos հյուրանոցի լոբբիից Ալ Ջաֆարիի դուրս գալու ժամանակ։ Օպերատորներից մեկը մի քանի անգամ խնդրել է գործընկերոջը մի կողմ տանել գլուխը՝ նկարահանմանը չխանգարելու նպատակով։ Մի քանի վայրկյան անց լրագրողները սկսել են իրար քաշքշել, սակայն նրանց արագ բաժանել են։