Արմավիրի մարզում թույլ մառախուղ է
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Արմավիրի մարզում թույլ մառախուղ է:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: