Նախորդ տարի Հայաստանում կատարված հանցագործությունները իրական աճը կազմում է 2 տոկոս
Հասարակություն2016 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված հանցագործությունները իրական աճը կազմում է 2 տոկոս կամ 350 դեպք:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանը:
«Հանցագործությունների աճը պայմանավորված է առավելապես լատենտային համարվող զենքի, ռազմամթերքի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թվի աճով: Իսկ իրական է նշվում, քանի որ հաշվի չի առնվում ինֆորմացիոն կենտրոնում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված դեպքերի հաշվառումը` սկսած 2016 թվականի հունվարի 1-ից»,- ասել է Քոչարյանը:
Նրա խոսքով` 2016 թվականին ծանր հանցագործությունների տեսակարար կշիռը կազմել է 16.4 տոկոս, իսկ առանձնապես ծանրը 1 տոկոս:
«100 հազար բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը 2016 թվականին կազմում է 534 դեպք, առանց պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը հաշվառելու»,- նշել է Քոչարյանը: