Ռուսաստանի և միջազգային կոալիցիայի ինքնաթիռները համատեղ հարված են հասցրել ԻՊ գրոհայիններին
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի և միջազգային կոալիցիայի համատեղ հարվածի արդյունքում Սիրիայում ոչնչացվել են «Իսպամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններ ու նրանց պահեստները, հաղորդում է Gazeta.ru-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ հարվածը հասցվել է Հալեպի նահանգի Էլ-Բաբ բնակավայրի մոտակայքում:
ՌԴ Պաշտպանության նախարարությունը նշել է, որ հունվարի 22-ին Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի ավիախմբի հրամանատարությունը Հմեյմիմ ավիաբազայում «ուղիղ գծով» ստացել է ԻՊ-ի թիրախների կոորդինատներն ամերիկյան կողմից` միջազգային կոալիցիայի շտաբից:
Նշվում է, որ հարվածի արդյունքում ոչնչացվել է զինամթերքի և վառելիքաքսուքային նյութերի մի քանի պահեստ, ինչպես նաև` գրոհայիններ և նրանց տեխնիկան: