Եսենտուկի քաղաքի ՆԳ բաժնի կողմից հետախուզվողը բերման է ենթարկվել
ՀասարակությունՈստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել ՌԴ Եսենտուկի քաղաքի ՆԳ բաժնի կողմից հետախուզվող 22-ամյա Արման Մ.-ն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վերջինս 2016 թվականի ապրիլի 1-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Եսենտուկի քաղաքի ներքին գործերի բաժն ի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 210 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (մի խումբ անձանց կազմակերպված խմբի անդամ կամ խմբի ղեկավար):
Արման Մ.-ն կալանավորվել է: