Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան


Հարցազրույց ՀՀ ՓՊ խորհրդի թեկնածու, «Կոնսիգլերի» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն Կարեն Սարդարյանի հետ

Հարցազրույց

Փետրվարի 11-ին ՀՀ Փաստաբանների պալատում տեղի է ունենալու ՓՊ խորհրդի անդամների ընտրությունը, ինչի հետ կապված Orer.am-ը զրուցել է ՓՊ խորհրդի անդամի թեկնածու, գործող խորհրդի անդամ Կարեն Սարդարյանի հետ.

- Ինչո՞ւ եք որոշել առաջադրել Ձեր թեկնածությունը ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններում:

- Որոշումս պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Հանդիսանալով գործող խորհրդի անդամ՝ կարևորում եմ տվյալ կառույցի նշանակությունը փաստաբանական ինստիտուտի ամրապնդման և զարգացման հարցում: Միևնույն ժամանակ, ունենալով բավական երկար մասնագիտական թե՛ պրակտիկ, և թե՛ գիտական, աշխատանքային փորձ, ցանկանում եմ դրանք ծառայեցնել փաստաբանության արդի խնդիրների լուծմանը:

- Ինչպե՞ս եք գնահատում գործող խորհրդի աշխատանքների արդյունավետությունը:

- Լինելով խորհրդի կազմում շուրջ երկու տարի՝ վստահորեն կարող եմ ասել, որ խորհուրդը պատշաճ կերպով է իրականացրել իր վրա դրված պարտականությունները, կատարելով մեծածավալ և արդյունավետ աշխատանք, դրսևորելով բարձր պրոֆեսիոնալ և մարդկային հատկանիշներ: Դրանով է նաև պայմանավորված իմ որոշումը նախընտրական քարոզարշավը կազմակերպել գործող խորհրդի մի խումբ անդամների հետ համատեղ:

- Արդյոք ճի՞շտ եք համարում նման ֆորմատով՝ 12 թեկնածուով համատեղ ընտրարշավ անցկացնելը, այդ հանգամանքը չի՞ ազդի Ձեր և մյուս թիմակիցների անկախության վրա:

- Կարծում եմ՝ ինձ ճանաչող անձինք, այդ թվում կոլեգաներս, իմ ինքնուրույնության և անկախության վրա չեն կասկածի: Ցանկանում եմ նաև ընդգծել, որ մեր միավորված գործելու հանգամանքը միտված է զուտ նախընտրական փուլն առավել արդյունավետ անցկացնելուն և պայմանավորված է փաստաբանական համայնքի հետագա զարգացման վերաբերյալ մեր կարծիքների ընդհանրությամբ: Դա բացարձակ չի նշանակում, որ ընտրվելու դեպքում մենք միակարծիք ենք լինելու բոլոր քննարկվող հարցերի շուրջ:

- Նախընտրական փուլում պայքարի ո՞ր ձևաչափն է Ձեզ համար ընդունելի, մասնավորապես ինչպե՞ս եք վերաբերվում «սև» PR-ին:

- Փաստաբանական համայնքի անդամները՝ անկախ, բարձր ինտելեկտի տեր, փորձառություն ունեցող մարդիկ են, վստահ եմ, որ նրանք իրենց ընտրությունը կկատարեն ելնելով թեկնածուների անձնական և մասնագիտական հատկանիշներից, հաշվի առնելով փաստաբանությանը ծառայելու նրանց պոտենցիալ հնարավորությունները, այլ ոչ թե պահի՝ այդ թվում ձեր կողմից նշված «սև» PR-ի ազդեցության տակ: Իմ կողմից մրցակցային պայքարում գտնվող մյուս թեկնածուների նկատմամբ վիրավորական կամ վարկաբեկիչ արտահայտությունները բացառում եմ: Բոլորին վերաբերվում եմ հանգանքով, միևնույն ժամանակ վստահ եմ, որ նմանատիպ «կեղտոտ» միջոցներ գործածող թեկնածուները մեր համայնքում երբեք ընդունված չեն լինի և հաջողության չեն հասնի:

- Որոշ թեկնածուներ, քննադատելով գործող խորհրդի կարգպահական գործերով իրականացվող «պատժիչ» քաղաքականությունը, խոստանում են ընտրվելու դեպքում մեղմ վերաբերմունք ցուցաբերել կարգազանց փաստաբանների նկատմամբ: Ի՞նչ կասեք այդ մասին:

- Խորհրդի կողմից կարգապահական գործերով ոչ միայն պատժիչ, այլև՝ առհասարակ որեւէ քաղաքականություն չի իրականացվում: Դա իրավական գործընթաց է, որն իրականացվում է ոլորտը կարգավորող նորմերին համապատասխան: Խորհրդի որևէ անդամին հաճելի չէ իր կոլեգա փաստաբանների նկատմամբ կայացնել պատասխանատվություն սահմանող որոշում: Այդ գործընթացն իրականացվում է անհրաժեշտությունից ելնելով, քանի որ հակառակ դեպքում, մենք կկորցնենք վստահորդների՝ քաղաքացիների, կազմակերպությունների, ինչպես նաև պետական մարմինների մեր նկատմամբ վստահությանը, ինչը վերջին հաշվով կհանգեցնի փաստաբանական ինստիտուտի հեղինակազրկմանը:

- Ընտրվելու դեպքում ի՞նչ սկզբունքներով եք իրականացնելու Ձեր գործունեությունը խորհրդի կազմում:

- Մեր խմբի կողմից այդ սկզբունքներն արդեն իսկ պաշտոնապես հրապարակվել են: Հակիրճ կարող եմ նշել, որ իմ իրավասությունների շրջանակներում նպաստելու եմ խորհրդի արդյունավետ գործունեությանը և փաստաբանության նկատմամբ հասարակության հարգանքի և վստահության բարձրացմանը:

Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Դուք կանաչ լույս վառեցիք Արցախի հայաթափման համար. ՇարմազանովՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը