Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինում Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ» Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»


Ադրբեջանի «գազային» էյֆորիան ու ԼՂ հակամարտությունը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փետրվարի 6–ին Ադրբեջանի նախագահ Ալիևը մեկնել էր Բրյուսել Ադրբեջանի ու ԵՄ միջև համագործակցության նոր համաձայնագրի պայմանները քննարկելու նպատակով:
Ինչպես հայտնի է, 2015 թ. Բաքուն հրաժարվել էր ստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը: Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը պատճառը հստակ նշել էր. «Արևմուտքը ցանկանում էր, որ մենք ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր կնքենք, բայց տեքստից հանել էին մեր տարածքային ամբողջականության հարցը: Ավելի քան 15 տարի Եվրամիությունը ճանաչել է մեր տարածքային ամբողջականությունը, բայց վերջին ժամանակներս չի ցանկանում դա ընդունել: Ինչպե՞ս դա հասկանանք: Մենք արդեն սկսում ենք մտածել, թե արդյո՞ք ճիշտ ճանապարհ ենք ընտրել»:

Ընտրած ճիշտ ճանապարհի մասին կդատի պատմությունը, բայց այդ երկիրը միշտ փորձել է իր գլխավոր «զենքը»` նավթն ու գազը, օգտագործել արտաքին քաղաքական հարթակում, մասնավորապես ԼՂ հակամարտության կարգավորման հարցում սեփական շահերը առաջ տանելու համար: Այն ժամանակ, հիմա էլ այդ երկիրն առանձնահատուկ կերպով ընդգծում է «Հարավային միջանցք» նախագծի դերն ու կարևորությունը, ինչը, ըստ նրանց, նպաստելու է Եվրոպայի էներգետիկ անվտանգության հետագա ամրապնդմանն ու ԵՄ–ի հետ քաղաքական–տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Ու քանի որ երկու օր առաջ կայացած այցի ընթացքում ԵՄ ղեկավարները նշել են, որ այդ նախագիծը կարևոր է Եվրոպայի համար և կշարունակեն աջակցել դրա իրագործմանը, ադրբեջանական լրատվամիջոցներն էյֆորիայի մեջ են ընկել` «Եվրոպայի ղեկավարների հետ միասին Ադրբեջանի նախագահը հիմք դրեց Եվրոպայի էներգետիկ անվտանգության ճարտարապետությանը», «Հարավային միջանցքը» փրկության օղակ է Եվրոպայի համար», «Եվրոպացի պաշտոնյաները մեծ պատվով ընդունեցին համաշխարհային այդ նախագծի հեղինակին ու ճարտարապետին` Իլհամ Ալիևին» և այլն:
Բայց: Եվրահանձնաժողովի` էներգետիկ միության հարցերով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը «Հարավային միջանցքը» համարել է «դանդաղ առաջ գնացող նախագիծ», միաժամանակ ընդգծելով «արևելյան նախագծի» կարևորությունը` նկատի ունենալով գազի նոր հանքավայրերի զարգացումը Իսրայելում և Եգիպտոսում: Բացի այդ, անցած տարի «Գազպրոմը» բացարձակ ռեկորդ է սահմանել գազի մատակարարումների ծավալի առումով, որի 90%–ը նախատեսվել է Եվրոպայի համար` 179,3 մլրդ խորանարդ մետր: Ռուսաստանը շարունակում է մեծացնել գազի արտահանումը նաև 2017–ի առաջին ամսում: Այնպես որ Ադրբեջանը համարել «Եվրոպայի էներգետիկ անվտանգության» երաշխավոր, մեղմ ասած, դժվար է: Ավելին, Հաագայի ռազմավարական հետախուզությունների կենտրոնի վերլուծաբան Սիյբրեն դե Յոնգը համարում է, որ «Հյուսիսային հոսք –2»–ի հզորությունը, նկատի ունենալով «Թուրքական հոսքի» և այլ գազատարերի հնարավոր շինարարության հեռանկարները, կապահովեն էներգակիրների այնպիսի ծավալով մատակարարումներ, որոնք եվրոպական շուկայի համար ավելորդ կլինեն»:
Ուստի, նույնիսկ եթե «Հարավային միջանցքը» իրականություն դառնա, այն դժվար թե կարողանա իրական ազդեցություն գործել ուժերի դասավորության վրա ոչ միայն եվրոպական էներգետիկ շուկայում, այլև տարածաշրջանում:
Ավելին: Ավստրիական` պատերազմների հետևանքների հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Քրիստոֆ Բենեդիկտերը համարում է, որ «արևմտյան երկրները չունեն գրեթե ոչ մի լծակ, որպեսզի հասնեն հակամարտության կարգավորման այն ձևով, որ երկու կողմի շահերն էլ հաշվի առնվեն: Թեև նախկին խորհրդային ինքնավարությունը իր կազմ ներառելու մասին Ադրբեջանի պահանջը միջազգային իրավունքի տեսանկյունից հիմնավոր է թվում, բայց նույնքան լեգիտիմ է ներկայանում Լեռնային Ղարաբաղի` անկախություն ձեռք բերելու մղումը: Ավելին, Լեռնային Ղարաբաղը, ըստ էության, ժողովրդավարական պետական կազմավորում է, որտեղ պարբերաբար տեղի են ունենում ազատ ընտրություններ: Իսկ Ադրբեջանը համարվում է ավտորիտար պետություն, որը ժողովրդավարական ազատությունների գնահատման տարբեր աղյուսակներում հայտնվում է Սաուդյան Արաբիայի կամ Իրանի հետ նույն աստիճանին»:
Այնպես որ, «գազային խաղաթուղթը», դժվար թե, մեծ ազդեցություն ունենա ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, որքան էլ Ադրբեջանը ցանկանա:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումԵրեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Պելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»«Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Աշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է