Yerevan, 07.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Արտ սինեմա» անսամբլը հանրահայտ ֆիլմերի հնչյուններով կջերմացնի հայ հանդիսատեսի հոգին

Culture

Հանրահայտ և սիրված ֆիլմերի մեղեդիները յուրովի մեկնաբանությամբ ներկայացնող Մենակատարների պետական անսամբլ «Արտ սինեմա»-ի «Համերգ-շնորհանդես» խորագրով համերգային ծրագիրը կկայանա փետրվարի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Անսամբլի ձևավորման և կայանալիք համերգի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց խմբի տնօրեն, «Արամ Խաչատրյան պետական լարային քառյակի երկրորդ ջութակ, Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի առաջին ջութակների խմբի կոնցերտմայստեր Հայկ Վարդանյանի հետ:

-Ե՞րբ և ինչպե՞ս հիմնադրվեց «Արտ սինեմա» անսամբլը:

-Խումբը ստեղծվել է 2010 թվականին մեր առաջին ջութակ և գեղարվեստական  ղեկավար Աշոտ Խոեցյանի մտահղացմամբ: Անսամբլի անդամներն են. Աշոտ Խոեցյան (առաջին ջութակ), Հայկ Վարդանյան (երկրորդ ջութակ), Լևոն Առաքելյան (թավջութակ), Կարեն Սարաֆյան (դաշնամուր): Մեր քառյակի անդամները տարբեր նվագախմբերում են աշխատում: Սակայն մենք միացանք և որոշեցինք ստեղծել մի յուրահատուկ խումբ, որը կունենա իր ուրույն ոճը և ձեռագիրը: Եվ գտանք ճանապարհը. որոշեցինք հանրությանը ներկայացնել համաշխարհային ճանաչում ունեցող ֆիլմերի սաունդթրեքները: Սկզբնական փուլում մեր ն վագացանկը հարուստ չէր՝ տասը ստեղծագործություն: Առաջին համերգը Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ: Երաժշտասերը խանդավառությամբ ընդունեց մեզ, ինչը մեզ համար շատ ոգևորիչ էր:  Ժամանակի ընթացքում մեր նվագացանկը մեծացավ, և  2012-ին հյուրախաղերի մեկնեցինք Լիբանան: Համերգներ ենք ունեցել նաև Ռուսաստանում,  Գերմանիայում:

-Ինչպե՞ս եք ընտրում ձեր նվագացանկի այս կամ այն մեղեդին: Ի՞նչն եք կարևորում:

-Սկզբնական փուլում անդրադառնում էինք միայն աշխարհահռչակ ֆիլմերի սաունդթրեքներին, որոնք մարդկանց միանգամից գրավում էին: Նվագել ենք Մել Գիպսոնի «Խիզախ սիրտը» կինոժապավենի երաժշտությունը, և մեր կատարումն այսօր դիտումների քանակով զիջում է միայն օրիգինալ կատարմանը: Այժմ ներկայացնում ենք նաև Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի և այլ հայ հեղինակների կինոերաժշտությունը:

Մեր նվագացանկը  համալրել ենք անվանական ծրագրերով՝ Էնիո Մարիկոնե,  Ջոն Վիլյամս, Ալան Սիլվեստրի…Նրանք մեր օրերի կինոերաժշտության լեգենդներն են:

 

-Պատահու՞մ է, որ  որևէ ստեղծագործություն լիարժեք ներկայացնելու համար այլ երաժշտական գործիքների կարիք զգաք:

-Տանգո նվագելիս հրավիրել ենք մեր երկրում միակ բանդոնեոնահար Գևորգ Գասպարյանին, համագործակցել ենք նաև դուդուկահարների հետ, սակայն հիմնականում մեր քառյակի գործիքներով կարողանում ենք ստանալ այն, ինչ ցանկանում ենք, և, կարծում եմ, ստացվում է:

-Վերջերս ձեր անսամբլը պետական կարգավիճակ ստացավ: Այդ իրադարձությունն ինչ-որ բան փոխե՞ց խմբի գործունեության մեջ:

-2017 թվականին ՀՀ մշակույթի նախարարությունը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը վերակազմավորեցին Մենակատարների պետական անսամբլը և խմբին հրավիրեցին աշխատել իրենց հետ: Նախկինում մեզ համար մեծ խնդիր էր համերգներ կազմակերպելը, քանի որ անհրաժեշտ էր վճարել դահլիճի համար, զբաղվել ազդագրերի, հրավիրատոմսերի տպագրությամբ և այլ կազմակերպչական հարցերով: Դրանից տուժում էր երաժշտությունը, ինչն առաջնային է մեզ համար: Իսկ հիմա այդ խնդիրները լուծվել են, և մենք կենտրոնանում ենք միայն ստեղծագործական աշխատանքի վրա:

-Ի՞նչ ստեղծագործություններ եք կատարելու փետրվարի 19-ին կայանալիք համերգին: Անակնկալներ սպասվու”մ են:

-Բազմաժանր գործեր ենք ներկայացնելու, որպեսզի հանդիսատեսը կարողանա ռեալ գնահատել մեր հնարավորությունները: Հնչելու են Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Աստոր Պիացոլայի, Հենրի Մանչինիի և այլոց ստեղծագործությունները: Կլինեն նաև անակնկալներ, որոնց մասին վաղ է բարձրաձայնելը… Կարծում եմ` հանդիսատեսին անտարբեր չենք թողնի:

-Պատրաստվու՞մ եք համերգներ տալ ՀՀ մարզերում:

-ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ մարզային ծրագրի շրջանակում համերգներ ենք ունենալու տարբեր վայրերում: Ելույթ ենք ունենալու Գավառում, Աշտարակում, ինչպես նաև Արցախում: Կանանց միջազգային տոնի առթիվ մարտի 7-ին գեղեցիկ և հագեցած ծրագրով համերգ ենք նախատեսել Երևանում, ապրիլի 17-ին Ֆրանկոֆոնիայի շրջանակում նույնպես համերգ կունենանք. կներկայացնենք ֆրանսիական ֆիլմերի սաունդթրեքներ:

Հարցազրույցը՝ Անժելա Համբարձումյանի

 

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia