Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում  Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Գազ չի լինի Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինում Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան


Դաշինքները իրար հետևից փլուզվում են. սա կառավարվում է մեկ կենտրոնի՞ց. «ՀԺ»

Վերլուծական

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մոտ 5 ամիս հայաստանյան քաղաքական ուժերը դաշինքներ կազմելու գործընթացների մեջ էին: Փետրվարի 6-ից սկսվել է ԿԸՀ դիմումներ ներկայացնելու փուլը, և թվում էր, թե փետրվարի առաջին շաբաթվա մեջ դաշինքների շուրջ բանակցությունները պետք է կլորանային, հերթով պաշտոնապես հայտարարվեր դրանց մասին: Շատ տարօրինակորեն, սակայն, հենց այդ ընթացքում սկսվեց բոլորովին այլ գործընթաց`այս կամ այն դաշինքին միացած կամ միանալու մտադրություն հայտնած ուժեր և անհատներ հայտարարեցին, որ մտքափոխվել են:

Այս պրոցեսի ծիծեռնակը եղավ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը: Նա հայտարարեց, որ չի մասնակցի ընտրական գործընթացներին, եթե ձևավորվող դաշինքը գլխավորի Սեյրան Օհանյանը:

Սրանից հետո գրեթե ամեն օր ձևավորվող դաշինքներից այդպիսի մի լուր հրապարակվում էր. Պարույր Հայրիկյանն է մտքափոխվել և չի միանում Օհանյանի շուրջ դաշինքին, Արամ Գասպարի Սարգսյանը`նույնպես, Վիկտոր Դալլաքյանը դեռ չի լքել այդ դաշինքը, սակայն Սեյրան Օհանյանին համարում է ուրիշների ձեռքում խաղալիք, և չի բացառվում` ինքն էլ հեռանա: Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց ՀՀՇ-ից դուրս գալու մասին, երբ հայտնի դարձավ, որ այս կուսակցությունը ընտրություններին գնալու է «Ծառուկյան դաշինքով»: Հետո լուր եղավ, որ ՀՀՇ-ն էլ չի միանում դաշինքին, այլ միայն Արարատ Զուրաբյանը:

«Ծառուկյան դաշինքի» հետ կատարվածն առհասարակ տարօրինակ էր: ԲՀԿ-ն ամեն ինչ անում էր 5 ուժերով հուշագիր ստորագրելու համար, որոնց մեջ երկու ավանդական կուսակցություններն էին`ՀՌԱԿ-ը և ՍԴՀԿ-ն: Երկու օր անց ՀՌԱԿ-ը մեծ սկանդալով, ՍԴՀԿ-ն ներքին կարգով և ավելի աննկատ հրաժարվեցին դաշինքից, ՀՀՇ-ից էլ մնաց Արարատ Զուրաբյանը:

Այս ընթացքում մամուլում գրվում էր, որ «Ծառուկյան դաշինքը» դառնալու է ՀՀԿ-ից հեռացած օդիոզ կերպարների, օլիգարխ պատգամավորների հավաքատեղի, նույնիսկ ակնարկվում էր Հովիկ Աբրահամյանի մասին: Սակայն այն փաստը, որ ԲՀԿ երեկվա համագումարը զարդարում էին միայն Իշխան Զաքարյանն ու Հովիկ Աբրահամյանի որդին, կասկածելի է դարձնում նաև այս հեռանկարը:  

Դժվար է ասել, թե ինչու այսպես ստացվեց, ինչու ամիսներ շարունակ դաշինքների շուրջ օրուգիշեր բանակցողները ամենավերջում սկսեցին իրար չհասկանալ: Բայց ընդամենը 6 օր է մնացել, և այդ ընթացքում պետք է որոշումներ կայացնել: 6 օրվա մեջ գրեթե անհնար է հասնել նրան, ինչ չհաջողվեց 5 ամսվա ընթացքում: Բոլորովին զարմանալի չի լինի, եթե ԲՀԿ-ն ի վերջո հայտարարի ընտրություններին միայնակ մասնակցելու մասին: Եթե Դալլաքյանն իր կուսակցությունով լքի Օհանյան դաշինքը, կստացվի, որ «Համախմբում» կուսակցությունը նույնպես ոչ թե դաշինքով, այլ միայնակ է մասնակցելու ընտրություններին: Պարզապես և ԲՀԿ-ի և «Համախմբման» դեպքում կուսակցության ցուցակում տեղ կզբաղեցնեն այլ կուսակցություններից հրավիրված հայտնի դեմքեր, կամ անկուսակցականներ ու նախկին պաշտոնյաներ:

Առավել մանրամասն՝«Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Գազ չի լինի Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումԵրեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Պելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»«Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Աշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը