«Հայկական վերածնունդ»-ը չի բացառում հետընտրական դաշինք կազմելը
Քաղաքական«Հայկական վերածնունդ» կուսակցությունն ընտրություններին կմասնակցի միայնակ: Արմենպրեսի հաղորդմամբ` այս մասին փետրվարի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Շահգելդյանը: Նրա խոսքով` իրենք ունեն ծրագիր և գիտեն՝ որտեղ և ինչ անել: «Նորարարական և հետաքրքիր լուծումների առաջարկներ ունենք, որոնք կներկայացնենք ընտրություններից առաջ: Մեր մոտեցումն այն է, որ ընտրություններին գնում ենք կուսակցությունով, սակայն համագործակցություն` հատկապես ընտրությունների արդար և թափանցիկ ընթացքի համար, միանշանակ կլինի: Կտեսնենք՝ ինչ տարբերակներով կլինի: Հայաստանի 25 տարիների փորձը ցույց է տվել, թե հետագայում ինչ են լինում նախընտրական դաշինքները: Մենք կարևորում ենք քաղաքական ուժերի ինստիտուցիոնալ կայացման դերը, որովհետև նոր ստեղծվող դաշինքների մոտ, եթե չկան գաղափարախոսական մոտեցումներ և քաղաքա կան տեսլական, ապա սկսվում են ապակենտրոնացման գործընթացներ»,-նկատեց Շահգելդյանը:
Հետընտրական դաշինքների մասով նա նշեց, որ պետք չէ «Աստծուց առաջ անցնել»: «Քանի որ «Հայկական Վերածնունդ»-ն այսօր հզորանում է, ապա շատ հնարավոր է, որ ստեղծենք հետընտրական դաշինքներ: Մենք դաշինքներ կկազմենք այն դեպքում, եթե մենք լինենք որոշումներ կայացնող կամ ազդեցություն ունենանք դրանց ընդունման վրա»,- ասաց Շահգելդյանը` հավելելով, որ իշխանությունը երբեք ինքնանպատակ չի եղել իրենց համար: