Հայաստանն Արգենտինայում նոր դեսպան ունի
ПолитикаՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 11-ի հրամանագրով Էսթերա Մկրտումյանը նշանակվել է Արգենտինայում ՀՀ դեսպան: Ինչպես փոխանցում է Արմենպրեսը՝ վկայակոչելով երկրի ղեկավարի պաշտոնական կայքը, ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Էսթերա Մկրտումյանին նշանակել Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես)»: