Ախուրիկում քվեարկել է 1036-ից 324 ընտրող, Արևիկում՝ 1355-ից 300-ը
ՔաղաքականՇիրակի մարզի 2 համայնքում` Ախուրիկում եւ Արևիկում համայնքի ղեկավարի ընտրություններ են: Արևիկում արտահերթ՝ նախկին համայնքի ղեկավարի մահվան պատճառով, իսկ Ախուրիկում՝ հերթական: Ախուրիկի 1036 ընտրողից ժամը 14.00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 324 ընտրող, Արևիկում՝ 1355 ընտրողից 300-ը:
Ինչպես տեղեկացանք Շիրակի մարզպետարանի տեղականինքնակառավարման և համայնքայինծառայության հարցերի բաժնի պետ ՌուբենՀարությունյանը, այս պահին ընտրություններն ընթանում են նորմալ, առանց միջադեպերի: «Չնայած երկու համայքնումէլ, հատկապես Ախուրիկում թեժընտրապայքար է, բայց այս պահին ոչ մի ահազանգ կամ բողոք չի ստացվել»,- նշեց Ռուբեն Հարությունյանը:
Ախուրիկում համայնքի ղեկավարի պաշտոնի համար մրցակցում են Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված, ՀՀԿ-ական Վարդիթեր Գասպարյանն ու անկուսակցական, ինքնաառաջադրված Հովհաննես Պողոսյանը: Թեժ մրցակցություն սպասվում է նաև Արեւիկ համայնքում: Արևիկում համայքնի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են ՀՀԿ-ական, ինքնաառաջադրված Դավիթ Թումիկյանը, ՀՀԿ-ական, ինքնաառաջադրված, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդգես Մելքոնյանը եւ անկուսակցական, ինքնաառաջադրված Համլետ Հարությունյանը: