Եթե անձամբ ինձ եք ուզում հարցնեք, ես համաձայն կլինեմ, որ միայն Զարուհի Փոստանջյանը միանա մեզ. Սասուն Միքայելյան
ՔաղաքականNEWS.am-ը գրում է.
«Ելք» դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Սասուն Միքայելյանը դեռեւս հույս ունի, որ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կհամաձայնի ընդգրկվել դաշինքի համապետական ցուցակում: NEWS.am-ի հետ զրույցում Սասուն Միքայելյանն ասաց, որ ինքը ցանկանում է, որ Զարուհի Փոստանջյանը լինի իրենց ցուցակում:
«Զարուհին այս տարիներին զբաղվել է քաղաքական գործունեությամբ, որպես մարդ, որպես պատգամավոր` այս տարիներին մեծ պայքար է տարել… Եթե անձամբ ինձ եք ուզում հարցնեք, ես համաձայն կլինեմ, որ միայն Զարուհի Փոստանջյանը միանա մեզ»,-ասել է ՔՊ-ի առաջնորդը:
Ինչ վերաբերում է «Ժառանգության» հետ միավորվելու բանակցություններին, ասել է` դեռ շարունակվում են: Սասուն Միքայելյանը նշել է, որ դաշինքի տարբեր անդամներ բանակցում են տարբեր անհատների, ուժերի հետ եւ առայժմ չի կարող ասել` ինչ արդյունք կա:
Հարցին` հավանակա՞ն է համարում, որ «Ժառանգությունը» իրենց կմիանա,պատասխանել է. «Հավանականությունը չեմ կարող ասել, բայց բանակցությունները շարունակվում են»:
Նշենք, որ Զարուհի Փոստանջյանն օրեր առաջ հայտարարել է, որ չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: