Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին


Ամերիկյան մշակույթը հայ հանրությանը կներկայացվի ֆիլմերի տեսքով

Մշակույթ

«Մարդկային պատմությունների խճանկար» խորագրով ամերիկյան ֆիլմերի ցուցաշար-ծրագիրը Երևանում կանցկացվի փետրվարի 13-ից մարտի 31-ը: Այն համաշխարհային հանդիսատեսին է ներկայացնում տարբեր մրցանակների արժանացած ժամանակակից ամերիկյան վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր, տալիս է գործնական գիտելիքներ վավերագրության ասպարեզում, ինչպես նաև բացա հայտում է ամերիկյան հասարակությունն ու մշակույթը՝ անկախ կինոգործիչների աչքերով:

Ծրագրի մասին փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին նախաձեռնության կազմակերպիչներն ու մասնակիցները:

«Առաջին անգամ այս ծրագիրը Հայաստանում անցկացվել է 2009 թվականին, այնուհետև` 2013-ին: Այս տարի մեկ ամսվա ընթացքում ցուցադրվելու է 30 կինոնկար: Կարծում եմ` ֆիլմը  ամերիկյան կյանքը, մշակույթը այլ երկրների բնակչությանը ներկայացնելու ամենապատկերավոր միջոցն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և հավելեց, որ այս տարի լրանում է հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը, ուստի տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ կանցկացվեն, որոնցո կնշանավորվի երկու երկրների միջև կամուրջներ կառուցելու գործընթացը:

«Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար-2017 Հայաստանում» ծրագրի ղեկավար Մելիք Կարապետյանն ընդգծեց, որ ֆիլմերի ցուցադրություններն անվճար են: «Դրանք ունեն հայերեն ենթագրեր, որոնք հայ կինոսերների համար ֆիլմերն ավելի մատչելի են դարձնում»,-ասաց ղեկավարը:

Նրա խոսքով` տարբեր վայրերում ցուցադրվող ֆիլմերը թեմատիկ են, օրինակ` «AGBU» կենտրոնում ներկայացվելու են արվեստի, երաժշտության մասին կիոժապավեններ, «Թումո» կենտրոնում`տեխնոլոգիաներին անդրադարձող ֆիլմեր,  ակումբներում սննդին վերաբերող կինոնկարներ, իսկ «Մոսկվա» կինոթատրոնում բոլոր թեմաներին անդրադարձող ֆիլմեր:

Ծրագրի շրջանակում մեկ շաբաթով Հայաստան է ժամանել «Կարմիր սրտերի Ջեքը» ֆիլմի մրցանակակիր ռեժիսորպրոդյուսերՋանեթ Գրիլոն: Նա քննարկումներ կանցկացնի կինոսերների, ուսանողական խմբերի հետ, քննության կառնի  կինոարվեստը և կներկայացնի աուտիզմին առնչվող իր փորձը: Նրա ֆիլմը պատմում է փախուստի մեջ գտնվող դեռահաս աղջնակի մասին, ով ներկայանում է որպես հմուտ ու սրտացավ տնային դայակ և կարողանում է յուրահատուկ կապ ստեղծել  աուտիզմ ունեցող 11-ամյա աղջկա և նրա ընտանիքի հետ: «Կարմիր սրտերի Ջեքը» ֆիլմը ցուցադրվելու է նաև Գյումրիում և Վանաձորում:

«Առաջին անգամ եմ Հայաստանում, և ինձ համար մեծ պատիվ է այս ծրագրի շրջանակում ընտրված ֆիլմերի շարքում ներկայացնել նաև իմ աշխատանքը:  Ցանկանում եմ փորձս կիսել կինոյի երկրպագուների հետ և սիրով պատասխանել նրանց հարցերին»,-նշեց Ջանեթ Գրիլոն:

Ֆիլմերի ցուցադրմանը զուգընթաց, «Մարդկային պատմությունների խճանկար»-ի շրջանակում նախատեսվում է մեկ շաբաթ տևողությամբ ֆիլմերի մոնտաժի դասընթաց անցկացնել երիտասարդ հայ վավերագրողների համար: Այն կվարի մոնտաժի օսկարակիր վարպետ, տարբեր մրցանակների արժանացած ռեժիսոր, պրոդյուսեր, գրող և կինոգործիչ Դագ Բլաշը:

«Աշխատել եմ բազմաթիվ վավերագրական կինոնկարների նկարահանման խմբերում և մեծ բավականություն եմ ստանում` իմ փորձն ու գիտելիքները երիտասարդների հետ կիսելով»,-շեշտեց Դագ Բլաշը:

Ցուցաշարի անդրանիկ ցուցադրությունը տեղի կունենա փետրվարի 13-ին` «Մոսկվա» կինոթատրոնում, և էկրան կբարձրանա մրցանակակիր «Կարմիր սրտերի Ջեքը» ֆիլմը:

Ծրագիրը կարևորում է ֆիլմի դերը որպես փոխըմբռնմանհամագործակցությաներկխոսության և բանավեճի խթանԱմերիկյանֆիլմերի ցուցաշարի կինոնկարները արծարծում են տարբեր թեմաներ՝ մարդու իրավունքներհաշմանդամությունսոցիալականարդարությունսպորտմամուլի ազատությունտեխնոլոգիաներ և շրջակա միջավայրի պա շտպանություն և այլն:

Ամեն տարի ծրագիրն աշխատում է 35-40 ԱՄՆ դեսպանատների և հյուպատոսարանների հետԱմերիկյան ֆիլմերի ցուցաշարիշրջանակում ամերիկացի կինոգործիչները և կինոմասնագետները 7-10 օրով այցելում են տարբեր երկրներ՝ մասնակից դառնալովմշակութային դիվանագիտության նախաձեռնություններինորոնք ներառում են ցուցադրությու ններվարպետության դասերսեմինարներ և լրագրողների հետ հանդիպումներ:

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»