Անդրիաս Ղուկասյանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին
ՔաղաքականԶանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Անդրիաս Ղուկասյանը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Լրագրողների հետ զրույցում նրա կինը՝ Անահիտ Թարխանյանը նշեց, որ Անդրիաս Ղուկասյանը մասնակցելու է «Ժառանգություն» կուսակցության ցուցակով:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով` զանգվածային անկարգություններ հրահրելը։