Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան


Թաթուլ Մանասերյան. «ԵԱՏՄ միասնական արժույթի մասին մտածելուց առաջ իշխանությունները պետք է հստակեցնեն մեր ազգային օրակարգը». «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը միանշանակ դեմ է, որ Հայաստանը ներքին և արտաքին խնդիրները չլուծած ԵԱՏՄ միասնական արժույթին միանալու մասին մտածի: Դրա համար դեռ երկար ճանապարհ պետք է անցնել, հակառակ դեպքում նման նախագծերը միանշանակ կխաթարեն երկրի բնականոն տնտեսության զարգացումը: 
«Ես խիստ դեմ եմ այդ նախագծին: Եվրոպայում միասնական արժույթի կարողացան անցնել 2000 թվականին, սակայն ցանկությունը կար դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմից՝ 1945 թ.–ից սկսած: Այսինքն՝ ուղիղ 55 տարի հետո Եվրամիությունը կարողացավ միասնական արժույթի անցնել, այն էլ զարգացած երկրներով: Հիմա կարո՞ղ են ԵԱՏՄ–ում օր ու ժամ նշանակել, թե այսինչ օրվանից պետք է միասնական արժույթի գոտի ստեղծվի, երբ այդ միության անդամ երկրները դժվարություններով առաջ շարժվող երկրներ են»,– ասաց Թ. Մանասերյանը:


Մասնագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԵԱՏՄ անդամ երկրների անցումը միասնական արժույթին կարող է տեղի ունենալ այն ժամանակ միայն, երբ բոլորի համար տնտեսական համաձայնեցված և ներդաշնակեցված քաղաքականություն լինի և հարկային, մաքսային, դրամավարկային, սղաճի, գնաճի հետ կապված բոլոր հարցերը հստակեցված լինեն: 


«Այսինքն, ընդհանուր շուկայից երբ անցում է կատարվում տնտեսական և քաղաքական ընդհանուր միություն, այդ ժամանակ տեղի ունեցող գործընթացների զարգացման տեմպերից կարելի է եզրակացնել, թե երբ նպատակահարմար կլինի անցումը միասնական արժույթին: Իսկ ո՞վ կարող ասել, թե 2025–ին դա կլինի, 2018–ին, թե ասենք՝ 2045 թվականին: Որևէ այլ մոտեցում միայն կխանգարի բնական պրոցեսների զարգացմանը և եթե արհեստական ճնշում իրականացվի, ապա պրոցեսները չեն կարող ի բարօրություն ժողովրդի զարգանալ»,– ասաց Թ. Մանասերյանը:


Տնտեսագետը վստահ է, որ ինչպես եվրագոտու երկրների դեպքում եղավ, այնպես էլ ԵԱՏՄ անդամ երկրների դեպքում՝ միության կայունությունը պահպանելու համար միությունը ստիպված պետք է լինի վճարել նաև անդամ երկրների նախկինում վերցրած պարտքերը: 


«Դրանք այն ծախսերն են, որոնք պետք է վճարի միությունը միասնական արժույթ ունենալու համար: Եվ դրանից չի խուսափի անգամ Եվրասիական տնտեսական միությունը: Ու եթե ներդաշնակություն չկա անգամ մեկ արժույթ ունեցող երկրի տարբեր մարզերի միջև, քանի որ տնտեսական ու սոցիալական զարգացվածության անհամաչափությունները խնդիրներ են հարուցում և տարբեր մարզերում անգամ հնարավոր չէ նույնպիսի տնտեսական կամ հարկաբյուջետային ֆիսկալ քաղաքականություն վարել, ապա ինչպես հնարավոր կլինի մեկ միության շրջանակներում առանց խնդիրները լուծելու նման քայլի գնալ»,– ասում է Թ. Մանասերյանը: 
Միասնական արժույթին անցնելու ժամկետի հետ նա համաձայն չէ նաև այն պատճառով, որ ԵԱՏՄ–ին անդամակցության առաջին քայլը դեռ չհաղթահարած արդեն խոսվում է հաջորդ քայլերի մասին: Ներկայացնելով զարգացման փուլերը Թ. Մանասերյանը մանրամասնեց, որ սեփական գոյությունն արդարացնելու համար ցանկացած տարածաշրջանային տնտեսական միություն պետք է չորս ֆիքսված տնտեսական փուլ հաղթահարի: Դրանք ազատ առևտրի գոտիների, Մաքսային միության, ընդհանուր շուկայի ստեղծումն է և եթե այդ բոլոր քայլերն արդեն հաղթահարված են, այդ դեպքում միայն հնարավոր կլինի փորձ կատարել ու միասնական արժույթը ստեղծելու քայլեր ձեռնարկել: 


«Միասնական արժույթին անցնելուց առաջ ամենակարևոր հարցը, որը պետք է հստակեցնի Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, այն է, թե որն է լինելու մեր ազգային օրակարգը: Եվ այն պետք է ֆիքսվի մեծատառերով: Մենք մինչ այս նման օրակարգ չենք ունեցել: Եվ նման օրակարգում հարկավոր է ներառել և՛ ներքին, և՛ արտաքին մարտահրավերները: Բացի այդ, կարևոր է, որ կարողանանք հաշվառել մեր ազգային թերություններն ու առավելությունները ու տեսնենք, թե դրանից բխող ինչ անելիքներ ունենք»,– ասաց Թ. Մանասերյանը:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»