ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը
ՔաղաքականՀայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում կգլխավորի ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Ցուցակի երկրորդ համարը կլինի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երրորդը` ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, չորրորդը` ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանը, 5-րդը` ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը»,- նշեց Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ համամասնական ցուցակի հնգյակն անփոփոխ է: Շարմազանովը նաև ներկայացրեց ցուցակի հաջորդ 5 համարների թեկնածուներին` ընդգծելով, որ անունները կարող են փոփոխությունների ենթարկվել: Ցուցակի 6-րդ համարն Արմեն Աշոտյանն է, 7-րդը` Էդուարդ Շարմազանովը, 8-րդը Մարգարիտ Եսայանը, 9-րդը` Սամվել Ֆարմանյանը, 10-րդը` Կարեն Ավագյանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Կարեն Կարապետյանը կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված չեն: Կարեն Կարապետյանը ցուցակում չի ընդգրկվել գրանցման հետ կապված խնդիրների պատճառով: