ՀՀԿ նախընտրական շտաբը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կհամակարգի կուսակցության գործադիր մարմինը
ՔաղաքականԱզգային ժողովի առաջիկա ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի անդամները կլինեն կուսակցության գործադիր մարմնի բոլոր անդամները` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գլխավորությամբ: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Գործադիր մարմնի բոլոր ներկայացուցիչները կլինեն շտաբի անդամներ, և գործադիր մարմինը կհամակարգի, կղեկավարի Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավը»,- ասաց Շարմազանովը:
Շարմազանովը հավելեց, որ կուսակցության տարածքային ցուցակներում ընդգրկված է 133 անձ, իսկ համամասնական ցուցակում` 64: «Միգուցե լինեն փոքր տեխնիկական փոփոխություններ մինչև փետրվարի 16-ը»,- ընդգծեց նա:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակը մրցունակ է և ազատ մրցակցության պայմաններում կուսակցությունն այդ ցուցակով լուրջ հաջողություններ արձանագրելու շանսեր ունի: