Yerevan, 27.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Սեյրան Օհանյանն իր հայտարարություններով իրեն դարձնում է քննադատությունների ու մեղադրանքների թիրախ. քաղաքագետ

Interview

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ տեղի ունեցավ «Օհանյան-Հովհաննիսյան-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրման արարողությունը:

ՕՀՕ-ի, դրա կազմավորման ու հետագա գործունեության վերաբերյալ ORER.am-ը զրուցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:

- Պարոն Համբարյան, երեկ ձեւավորվեց մի դաշինք, որի հիմնական երեք խաղացողները ունեն մեկ ընդհանրություն՝ բոլորն էլ նախկին իշխանական են, իսկ տարակարծությունը թիմակիցների մեջ շատ ավելի խորն է` հատկապես արտաքին քաղաքականության հետ կապված մոտեցումներում. արդյո՞ք այդ դաշինքը երկար կգոյատեւի:

- Հայ իրականության մեջ դաշինքները հիմնականում կազմավորվում են նախընտրական շրջանում եւ եթե որեւէ հաջողություն են ունենում, ապա քիչ թե շատ գոյատեւում են: Եթե ընտրությունների ժամանակ այդ դաշինքները ձախողվում են, ապա նրանք շատ արագ քանդվում են:

ՀՀ-ում դաշինքների կազմավորման մեջ բացարձակ հաշվի չեն առնվում համապատասխան քաղաքական ուժերի դիրքորոշումն արտաքին քաղաքականության մեջ, նրանց ծրագրերն ու գաղափարախոսությունը: Մենք շատ լավ գիտենք, որ Սեյրան Օհանյանը, լինելով պաշտպանության նախարար, շատ սերտ կապեր է ունեցել ՌԴ-ի հետ, սակայն ե՛ւ Րաֆֆի Հովհաննիյանը, ե՛ւ Վարդան Օսկանյանը երբեք էլ չեն թաքցրել, որ իրենք ավելի շատ արեւմտամետ կողմնորոշում ունեն:

Այստեղ հարց է ծագում, թե վաղը կամ մյուս օրն այդ դաշինքն ինչ դիրքորոշում է ունենալու արտաքին քաղաքականության մեջ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք կոմպլեմենտար քաղաքականություն չենք վարում` շնորհիվ մեր ռազավարական դաշնակից Ռուսաստանի, որը մեզ պարտադրեց ոչ թե եւ-եւ, այլ կամ-կամ, ու մենք ընտրել ենք Եվրասիական տնտեսական միությունն ու ՀԱՊԿ-ը:

Նույնը կարող եմ ասել գաղափարախոսության առումով: Նրանք մինչ օրս հասարակությանը չեն ներկայացրել իրենց գաղափարախոսությունը. սա մեծ խնդիր է: Մեզ մոտ դաշինքները հիմնականում մեկ նպատակի են ծառայում, այն է՝ իշխանության հասնել:

Կարծում եմ, եթե այս դաշինքը հաջողություն գրանցի ու թափանցի ԱԺ, կարող է եւ մի փոքր երկար գոյատեւել: Միասնական երկար գործելու համար հարկավոր է երեք կարեւոր պայման` ծրագրերի, գաղափարների նմանություն ու արտաքին, ինչպես նաեւ ներքին քաղաքականության բնագավառում նմանություն, որը բացակայում է Հայաստանում ձեւավորվող դաշինքների մոտ: Այնուամենայնիվ, կասեմ, որ ողջունելի է ընդդիմադիր դաշտի` տարբեր ֆորմատներով ու դաշինքներով հանդես գալու գաղափարը:

Ընդդիմադիրները շատ լավ գիտեն, որ առանց միավորման որեւէ դաշինքի չեն հասնի ԱԺ ընտրություններին:

- Խոսենք Վիկտոր Դալլաքյանի, Պարույր Հայրիկյանի մասին, ովքեր չցանկացան ՕՀՕ-ի մաս դառնալ, եւ այսօր բավական հեգնական են արտահայտվում ՕՀՕ-ի մասին:

- Ինչ վերաբերում է Վիկտոր Դալլաքյանին, Պարույր Հայրիկյանին, Արամ Գասպարի Սարգսյանին, ապա կասեմ, որ հասարակությունն այդ կուսակցություններին բացարձակ չի ընդունում, քանի որ նրանք մարդ-կուսակցություններ են: Ես չեմ ուզում թերագնահատել Պարույր Հայրիկյանի ներդրումն ազատագրական շարժման մեջ, սակայն նա մինչեւ հիմա տառապում է նարցիցիզմով ու չի հրաժարվել այն մեծամտությունից, որ ինքը դարակազմիկ քաղաքական գործիչ է:

Փաստը մնում է փաստ, որ հասարակությունը Պարույր Հայրիկյանին շատ վաղուց ընդգրկել է նախկին քաղաքական գործիչների շարքին: Եթե մի մարդ չի կարողանում մնալ ջրի երեսին ու արագ սուզվում, հայտնվում է քաղաքական լուսանցքում ու երկար ժամանակ չի ընդունում այդ հանգամանքը, ապա դա տվյալ անձի ու քաղաքական գործչի անձնական խնդիրն է: Ո՛չ Պարույր Հայրիկյանը, ո՛չ Արամ Գասպարի Սարգսյանը ու առավել եւս, ո՛չ էլ նախագահական պալատից շատ կարճ ժամանակ առաջ դուրս եկած ու իրեն թույն ընդդիմադիր ներկայացնող Վիկտոր Դալլաքյանը շատ մեծ ազդեցություն չունեն հասարակութթյան մեջ:

- Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, ասել է նաեւ որ բանակին հարկավոր է ամուր մեջք. արդյո՞ք նախկին նախարարն իր մեծ բացթողման մասին չի խոսում:

- Հարցը հենց այդ է, որ մարդ պետք է հասկանա, թե ինչ է խոսում: Նա պետք է հասկանա, որ հասարակությունը հիմար չէ ու շատ արագ հակադարձում է: Երկու տասնամյակ զբաղեցնելով Հայաստանի ու Արցախի բարձր պաշտնները` Սեյրան Օհանյանը հիմա նոր է հասկացել, որ մեր բանակը խնդիրներ ունի, որ մեր բանակը չունի ամուր մեջք, որ մեր բանակը շատ վատ է զինված եւ, ընդհանրապես, ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ:

Նման հայտարարություն կարող է անել այն անձը, որը ոչ թե ազատվել է պաշտոնից, այլ ինքն է դիմում գրել ու դուրս եկել: Մենք բոլորս էլ լավ հիշում ենք, որ նա բավական մեծ ջանքեր էր գործադրում պաշտպանության նախարարի պաշտոնում մնալու համար: Նրան բազմաթիվ այլ տարբերակներ էին առաջարկում, սակայն նա մերժում ու վիրավորվածի կեցվածք էր ընդունում: Սեյրան Օհանյանն ինքն իր հայտարարություններով իրեն դարձնում է քննադատությունների ու մեղադրանքների թիրախ:

Կարող է տվյալ քաղաքական գործիչն իրոք ընդդիմադիր է, սակայն հասարակության համար դա շատ անընդունելի է: Կամ նա որոշ ժամանակ անց պետք է իր ընդդիմադիր լինելը ցույց տար, որ այսօր հարցականներ չառաջանային, կամ, ընդհանրապես, պետք է նման հարցեր չբարձրացներ, որոնցում իր «մեղավորությունն» ու «ներդրումը» շատ մեծ է:

Սոսե Չանդոյան

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia