Yerevan, 03.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն առանձնացրել է 1,5 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր

Economics

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում փետրվարի 14-ին տեղի է ունեցել ներդրումային հանձնախմբի հերթական նիստը, որը վարել է նախարար Աշոտ Մանուկյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարության պատասխանատուները և ենթակայության տակ գործող պետական ընկերությունների ղեկավարները զեկուցել են 2017-2019 թթ. իրականացվող ներդրումային ծրագրերի կատարման ընթացքի, 2017թ. անելիքների ու խնդիրների մասին:

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Բաղդասարյանի հաղորդմամբ, Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի: Շուրջ 76 մլն եվրո գումարով ներդրումային ծրագրի շրջանակում ձեռք են բերվել 672 հողակտոր և հենարանների կառուցման շինարարության թույլտվություններ՝ 60 համայնքներում: Ներկրվել և պահեստավորվել են 1965 տոննա ընդհանուր քաշով հենարանների մետաղական կոնստրուկցիաներ, կառուցվել են շուրջ 100 կմ մոտեցման ճանապարհներ, ավարտվել են բոլոր 706 հենարանների նշահարման աշխատանքները։ Ծրագրի շրջանակում շուրջ 33 մլն եվրո արժողությամբ «Նորավան» ենթակայանի համար ձեռք է բերվել անհրաժեշտ 12 հա տարածքը:

Կառուցվել է 620 գծամետր պարիսպ, փորվել է ղեկավարման շենքի հիմքը։ Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ գնահատման փուլում են Հայաստան-Վրաստան օդային գծի և բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի կառուցման կապալառու կազմակերպությունների ընտրության համար հայտարարված մրցույթին ներկայացված հայտերը: 188 մլն եվրո արժողությամբ ծրագիրը նախատեսվում է ավարտել 2 019 թվականին:

Ընթանում են «Հաղթանակ», «Չարենցավան-3», «Վանաձոր-1», «Ագարակ-2», «Շինուհայր» և «Աշնակ» ենթակայանների վերակառուցման աշխատանքները, որոնց ներդրումային գումարը կազմում է 50,5 մլն դոլար։

«Հրազդան-Շինուհայր» 220կՎ օդային գծի կառուցման 26,5 մլն դոլար ծրագրի շրջանակում հնդկական «Կալպատառու» ընկերությունը շարունակում է շինարարությունը: Ծրագրի տնտեսումների հաշվին կկառուցվի նաև «Նոյեմբերյան-Լալվար» օդային գիծը, որի շինարարությունը կսկսվի գարնանը:

Նիստում «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը ներկայացրել է ՋԷԿ-ի ենթակայանի վերակառուցման և վերազինման 18 մլն դոլար արժողությամբ ծրագրի կատարման ընթացքը։

Տեղեկացվել է նաև, որ ավարտին են մոտենում իտալական «ՌԵՆԿՈ» ընկերության հետ «Երևանի ՋԷԿ»-ի համակցված շոգեգազային ցիկլով երկրորդ էներգաբլոկի կառուցման բանակցությունները: Ծրագրի նախնական արժեքը կազմում է 230 մլն դոլար:

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանի զեկուցմամբ, ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման աշխատանքները կավարտվեն 2019 թ.։ Ծրագրի իրականացման համար նախատեսված է 300 մլն դոլար:

 2017 թ. կշարունակվեն «Երկրաջերմային հետախուզական հորատման» և «Էներգախնայողության» ծրագրերը՝ 126 մլն դոլար ընդհանուր գումարով: 

Նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի ներկայացմամբ, առաջիկա երեք տարում միջազգային և դոնոր կազմակերպությունների միջոցներով նախատեսվում է իրականացնել ևս շուրջ 190 մլն դոլարի էներգախնայողության ու էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրեր:

«Կոնտուր Գլոբալ» ընկերության կողմից նախատեսվում է շուրջ 80 մլն դոլարի ներդրում՝ Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վերազննման և վերանորոգման համար: Ներկայացնելով Վեդու ջրամբարի կառուցման ծրագրի ընթացքը՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը նշել է, որ ջրամբարի շինարարությունը կմեկնարկի գարնանը։ 95 մլն դոլար արժողությամբ ծրագիրը կիրականացնի իրանական և հայաստանյան ընկերությունների կոնսորցիումը: Ըստ նրա, 2017-18 թթ. կկառուցվեն նաև Գետալիճ-Քաղցրաշեն, Մեղրու աջ թև, Բաղրամյան-Նորակերտ ջրագծերը: Այդ նպատակով իրականացվող ներդրումների ծավալը կկազմի 20 մլն դոլար:

Անդրադառ նալով հանքարդյունաբերության ոլորտի ներդրումային ծրագրերին՝ փոխնախարար Վարդան Գևորգյանը տեղեկացրել է, որ «Լիդիան Արմենիա», «Թեղուտ» և «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերություններն առաջիկա տարիներին կիրականացնեն շուրջ 250 մլն դոլարի ներդրումներ: Բաշխիչ ցանցերի վերազինման նպատակով, նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանի հաղորդմամբ, ավելի քան 40 մլն դոլար կներդնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը: Ըստ նրա, համակարգի ձեռնարկություններն առաջիկա տարիներին կիրականացնեն 1,5 մլրդ դ ոլարի ներդրումային ծրագրեր:

«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ էներգետիկայի ոլորտում իրականացվող նշված ծրագրերը փոխկապակցված են: Դրանց իրականացման ընդհանուր ծավալից է կախված յուրաքանչյուր ծրագրի արդյունավետությունը, ինչն էլ իր հերթին նպաստելու է երկրի էներգահամակարգի հուսալիության և արդյունավետության բարձրացմանը: Ուստի չափազանց կարևոր է հաստատված ժամանակացույցների հստակ պահպանումն ու աշխատանքների կատարման որակը: Այս ծրագրերի իրականացմամբ կստեղծվեն բազմաթիվ նոր աշխատատեղեր»,- ամփոփելով նիստը՝ ասել է Աշոտ Մանուկյանը:

 Նիստի ավարտին նախարարը հանձնարարականներ է տվել ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքի և սահմանված ժամանակացույցի պահպանման վերահսկողության իրականացման վերաբերյալ: 

 

Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer