Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը հայտնի մարդկանց 500 դոլար է առաջարկում իրենց թեկնածությունը դնելու համար. «Ժամանակ»
Քաղաքական«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում բարդ իրավիճակ է ստեղծվել։ Դաշինքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվող թեկնածուների խիստ պակաս է զգացվում։ Քիչ թե շատ հայտնի մարդկանց առաջադրվելու համար դաշինքը առաջարկում է 500 դոլար, որպեսզի պարզապես առաջադրեն իրենց թեկնածությունը։ Ինչ վերաբերում է համամասնական ցուցակին, ապա այստեղ դեռ որոշակիություն չկա։ Ցուցակի շուրջ թեժ քննարկումները դեռ շարունակվում է, թեև մեկ օր է մնացել ցուցակի հրապարակմանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։