ՀՀ-ում հրեական համայնքը չի ներկայացնի թեկնածու խորհրդարանական ընտրություններին
PoliticsՍտեղծվելիք Ազգային ժողովի առավելություններից է ազգային փոքրամասնությունների անդամների ներկայացուցչությունը:
Orer.am-ը թեմայի շուրջ զրուցեց ՀՀ-ում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի հետ, ով նշեց, որ գալիք խորհրդարանական ընտրություններին իրենց համայնքը թեկնածու չի առաջադրելու. «Անկեղծ ասած, այս ընտրությունների նպատակն անհասկանալի է հատկապես ազգային փոքրամասնությունների ներգրավվածության առումով: Ցավով պետք է նշեմ, որ թեեւ մեր համայնքն ունի բավական լավ պոտենցիալ, այնուամենայնիվ, մենք չենք ներկայացվի գալիք խորհրդարանում, քանի որ թվաքանակի հետ կապված խնդիրներ կաին »,-ասաց Ռ. Վարժապետյանը: