«Ելք»-ը վերջնական որոշում չի՞ կայացրել ԱԻՄ-ի հետ համագործակցության համար
ПолитикаՔիչ առաջ ԱԻՄ նախագահության արտահերթ նիստում որոշվել է ապագա խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ելք»-ի հետ: Որոշումն ընդունվել է ձայների 11 «կողմ» և 1 «դեմ» հարաբերակցությամբ:
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նիստի եզրափակիչ հատվածում հայտարարել է, որ դա սկզբունքային որոշում է. «ԱԻՄ նախագահությունը քննարկեց ու որոշեց, որ ներկա պայմաններում, իրավիճակում նպատակահարմար է առաջիկա ընտրություններին մասնակցել «Ելք» դաշինքի հետ՝ առանց այնպիսի պահանջներ ներկայացնելու, որոնք մեկ օրվա ընթացքում լուծելի չեն»,-ասել է նա:
Ըստ մեր տեղեկությունների՝ «Ելք»-ը վերջնական որոշում չի կայացրել ԱԻՄ-ի հետ համագործակցության համար, ավելին՝ տրվել է նախնական խոստում՝ քննարկումներ անցկացնելու ու ընդհանուր եզրեր գտնելու առումով: ԱԻՄ նախագահի հայտարարության ու համագործակցության վերաբերյալ ճշտում կատարելու նպատակով փորձեցինք կապ հաստատել «Ելք»-ի հիմնադիրների հետ, սակայն ապարդյուն. վերջիններս չեն պատասխանում հեռախոսազանգերին: