Քրդերը Ռուսաստանին խնդրում են աջակցել Ժնեւի խորհրդաժողովին իրենց մասնակցելուն
International newsՔրդերն Ռուսաստանին խնդրելու են աջակցել իրենց՝ ընդգրկվելու Ժնեւում Սիրիային նվիրված խորհրդաժողովի մասնակիցների կազմում: Այդ մասին Մոսկվայում անցկացված խորհրդաժողովում հայտարարել Է Ժողովրդավարական միություն կուսակցության համանախագահ Ասյա Աբդալան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Մեր առաջին ցանկությունն այն Է, որ Ռուսաստանն օգտագործի իր ազդեցությունը, որպեսզի քրդական կողմն անպայմանորեն ընդգրկվի Ժնեւի բանակցությունների մասնակիցների կազմում»,-ասել Է նա:
Մոսկվան քանիցս հայտարարել Է միջսիրիական երկխոսությանը քրդերին մասնակից դարձնելու անհրաժեշտության մասին, ինչի դեմ Է Թուրքիան: