Նաթանյահուն բարձր է գնահատել ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ բանակցությունները
ՄիջազգայինԻսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն բարձր Է գնահատել ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ Վաշինգտոնում անցկացված բանակցությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հիանալի հանդիպում Էր Թիլերսոնի հետ, Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ միությունը միշտ ամուր Է եղել, իսկ այժմ Էլ ավելի կամրանա»,-ասել Է Նաթանյահուն: Վարչապետի հայտարարությունը տարածել Է նրա մամուլի ծառայությունը: Բանակցությունների մանրամասնությունները մամուլի ծառայությունը չի ներկայացնում:
Ներկայում Նաթանյահուն այցով գտնվում Է Վաշինգտոնում, որը նրա առաջին ուղեւորությունն Է ԱՄՆ՝ այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելուց ի վեր: ԱՄՆ-ի նոր նախագահի օրոք ամերիկա-իսրայելական բարձր մակարդակի հանդիպումը առաջին կկայանա Սպիտակ տանը: Այն պետք Է սկսվի Երեւանի ժամանակով ժամը 21:00-ին: Երկու կողմերն ակնկալում են, որ Նաթանյահուի այցը նոր Էջ կբացի հարաբերություններում, որոնք ամերիկյան նախկին վարչակազմի օրոք այնքան Էլ հարթ չԷին զարգանում:
Այս շաբաթվա սկզբին Նաթանյահուն հայտնել Էր, որ Թրամփի հետ մտադիր Է քննարկել այն «սպառնալիքներն ու հնարավորությունները», որոնք գոյություն ունեն Մերձավոր Արեւելքում, ինչպես նաեւ «Իսրայելի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների բարելավումը բազմաթիվ բնագավառներում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: