Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն


Լապշինի կինը ահազանգում է ամուսնուն Բաքվում ոչ բավարար իրավաբանական աջակցություն տրամադրելու մասին

Միջազգային

Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի կինը` Եկատերինան, ահազանգում է, որ իր ամուսնուն չեն տրամադրում անհրաժեշտ իրավաբանական աջակցություն, իսկ նշանակված հանրային պաշտպանն ամենևին հավատ չի ներշնչում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում:

Եկատերինան նշում է, որ թեպետ Ադրբեջանի դատախազությունը հայտարարել է Լապշինին անհրաժեշտ իրավական աջակցություն տրամադրելու մասին, սակայն դա արվել է նրա` Բաքու ժամանելուց միայն 10 ժամ անց: «Ինչո՞ւ Լապշինին անմիջապես չեն տրամադրել փաստաբան և թարգմանիչ: Հենց օդանավակայանում կամ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մեկուսարանում, որտեղ էլ հենց ԶԼՄ-ների փոխանցմամբ նա տեղափոխվել էր ժամանելուց հետո: Չեն գտե՞լ, չեն հասցրե՞լ: Իսկ ինչո՞ւ են հասցրել լրագրողների մի մեծ բանակ ուղարկել օդանավակայան: Հետևաբար` զարմանալի չէ, որ հատուկ ծառա յությունների հետ մի գիշեր անցկացնելուց հետո Լապշինը չուներ որևէ բողոք: Անգամ մի քանի ժամն է բավական, որ ցանկացած մարդու շատ բան բացատրվի…»,- գրում է Եկատերինան:

Նա իր բողոքն է հայտնում հանրային պաշտպան Սաֆար Հուսեյնովի հետ կապված և նշում, որ անհասկանալի պատճառներով Կարմիր խաչի ներկայացուցիչներին չեն թույլատրում տեսակցել Լապշինի հետ, իսկ Հուսեյնովը շարունակ կրկնում է, թե իր ամուսինը բողոք չունի: «Խնդիրը հենց փաստաբանի մեջ է, ով մինչ օրս պնդում էր, որ ընտանիքի անդամներից ոչ ոք իրեն չի դիմել` այն դեպքում, երբ ես նրան զանգահարել եմ և խոսել հետը թե փետրվարի 13-ին, թե փետրվարի 14-ին, թե այսօր»,- հայտնում է Լապշինի կինը: Նա ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Լապշինի փաստաբանն անգամ լավ ռուսերեն չգիտի և տարրական կենցաղային հարցերը նրան փակուղու մեջ են դնում, ուստի կասկածից վեր է, որ նա չի կարող Ալեքսանդր Լապշինին ճշգրտորեն բացատրել գործի իրավական ասպեկտները:

Եկատերինան ուշադրություն է հրավիրում նաև այն փաստի վրա, որ տարբեր հրապարակումներում Լապշինի տարբեր ցուցմունքների մասին է խոսք գնում: «Այլ խոսքով` փաստաբանի առաքելությունն է ստանալ Ալեքսանդրի խոստովանությունն այն մասին, ինչ նա երբեք չի արել: Բարեկամներին համոզել, որ Ալեքսանդրի կյանքը հիասքանչ է, իսկ այն, որ նա չի զանգահարում, պարզաբանել նրանով, որ «օրենքն արգելում է»,- նշել է Լապշինի կինը:

Նա հայտնել է, որ առաջիկա 1-2 օրերի ընթացքում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Լապշինը նոր փաստաբան կունենա, հետևաբար՝ կհայտնվի նրա վիճակի մասին ավելի օբյեկտիվ տեղեկություն: «Սակայն եթե ԶԼՄ-ներում տեսնեք, որ Ալեքսանդրը հրաժարվում է իր հարազատների կողմից փաստաբան վարձելուց, կարծում եմ ինքներդ կհասկանաք, որ նրան իսկապես անհրաժեշտ է առնվազն Կարմիր խաչի օգնությունը և շտապ»,- եզրափակել է Լապշինի կինը:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել էր Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

 

Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»