Աֆղանստանում մահացել է ահաբեկչության ժամանակ վիրավորված ԱՄԷ դեսպանը
ՄիջազգայինԱՄԷ նախագահի գործերի նախարարությունը հայտարարել է Աֆղանստանում երկրի դեսպան Ջումա էլ-Քաաբիի մահվան մասին։ Դեսպանը վիրավորվել էր հունվարին Քանդագարում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ, գրում է RIA Novosti-ն։
Հունվարի 10-ին Քանդագարում պայթյունի հետեւանքով զոհվել է 11 եւ վիրավորվել 16 մարդ։ Զոհվել են ԱՄԷ հինգ դիվանագետներ, վիրավորվել էր Աֆղանստանում ԱՄԷ-ի դեսպանը։ Պայթյունը որոտացել է Քանդագարի նահանգապետի հյուրատանը, որտեղ դիվանագետները գտնվում էին մարդասիրական առաքելությամբ։