Ադրբեջանում կրկին անչափահաս է ինքնասպան եղել
ՄիջազգայինԱդրբեջանում անչափահասների ինքնասպանության դեպքերը վերջին տարիներին ավելի հաճախակի են դարձել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի Խըրդալան քաղաքում ինքնասպանություն է գործել քաղաքի բնակիչ 2000 թվականին ծնված Ֆարրուխ Աղաքիշի օղլու Ասադլին:
Ինքնասպանություն է տեղի ունեցել նաև Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:
Ինքնասպանություն է գործել մայրաքաղաքի 19-ամյա բնակիչ 1998 թվականին ծնված Միրզայև Ռոյալ Մուրսել օղլուն:
Երիտասարդների ինքնասպանության պատճառները դեռևս հայտնի չեն, ընթանում է հետաքննություն:
Ըստ փորձագետների՝ Ադրբեջանում ինքնասպանության դիմողների 85 տոկոսը հոգեպես առողջ մարդիկ են: Ինքնասպանություններն Ադրբեջանում ավելի շատ տեղի են ունենում նյութական դժվարությունների պատճառով, որոնք տնտեսական ճգնաժամի ֆոնին ավելի են խորացել:
Այդ երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չի անցկացվում:
Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով` 2017-ին այդ երկրում արդեն 43 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որից 7-ը կին, 4-ը` անչափահաս են եղել:
2017-ին Ադրբեջանում գրանցվել է ինքնասպանության փորձի 11 դեպք:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2017 թվականի սկզբից մինչև այժմ երկրում մայրասպանության 1, հայրասպանության 1, հարազատների միմյանց սպանության 4, ամուսինների միմյանց սպանության 2, զավակի սպանության 5 դեպք է տեղի ունեցել: