Մամեդյարովը Մյունխենում կհանդիպի Մինսկի խմբի համանախագահների հետ
ՔաղաքականԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Haqqin.az-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը:
«Փետրվարի 17-19-ը կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ծրագրված է Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- հայտնել է Հաջիևը:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից «Արմենպրես»-ին հայտնել են, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 16-ից 17-ը կայցելի Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին: Նախատեսված է նախարար Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։