Լատվիայի ԱԳՆ-ն քննադատում է ադրբեջանական լրատվամիջոցների վարքը
ՔաղաքականԱդրբեջան կատարած իր վերջին այցի ընթացքում Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինչևիչսը մի շարք հարցազրույցներ է տվել ադրբեջանական մամուլին: Նախարարությունը չի աջակցում այս հայտարարությունների որևէ մեկնաբանությանը, որ դիտվում է համատեքստից դուրս և չի մեկնաբանի դրանք:
Նման հայտարարությամբ հանդես եկավ Լատվիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Ռայմոնդս Յանսոնսը` պատասխանելով հարցին, թե արդյոք Լատվիան փոխել է Լեռնային Ղարաբաղի հարցում իր դիրքորոշումը` հաշվի առնելով ադրբեջանական լրատվամիջոցներում Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսից կատարված այն մեջբերումները, որոնցում կարևորվում է հիմնականում տարածքային ամբողջականության սկզբունքը:
«Լատվիայի մշտապես աջակցել է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»,- շեշտել է Յանսոնսը: