Դամասկոսը հերքել է բանակի կողմից Հալեպում քիմիական զենք կիրառելու մասին Human Rights Watch-ի մեղադրանքները
ՄիջազգայինՍիրիայի կառավարությունը հերքում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության զեկույցում նշվող մեղադրանքները, որոնց համաձայն`սիրիական զորքերը 2016-ին Հալեպում քիմիական զենք են կիրառել:
Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի արտգործնախարարության աղբյուրը, որի խոսքով «Սիրիայի կառավարությունը հերքում է կեզծ մեղադրանքները, որոնք տարածվել են Human Rights Watch-ի զեկույցի միջոցով»:
Զեկույցում նշվում է, որ սիրիական զորքերը և նրանց դաշնակիցները թունավոր նյութեր են օգտագործել Հալեպն ազատագրելու գործողությունների ժամանակ:
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը ավելի վաղ հայտարարել էր, որ HRW կազմակերպության զեկույցը Հալեպում սիրիական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման մասին տվյալների վերաբերյալ էլ ավելի է վարկաբեկել վերջինիս հեղինակությունը: