Վերջին տվյալներով` Թուրքիայում կա 3 551 78 000 փախստական. երկրի ՆԳՆ
ՄիջազգայինԹուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ ըստ վերջին տվյալներին Թուրքիայում գտնվում է 3 մլն 551 78 հազ սիրիացի և իրաքցի փախստական: Այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Սոյլուն նշել է, որ Թուրքիայում գտնվող պատերազմի փախստականների թիվն ավելի 3.3 անգամ շատ է, քան Եվրամիության անդամ բոլոր երկրներում միասին վերցրած:
Նախարարը նաև հայտնել է, որ Թուրքիան շարունակում է լուրջ խնդիրներ ունենալ Սիրիայի տարածքով երկիր ներթափանցող ահաբեկիչների խնդրի հետ: Ըստ Թուրքիայի ՆԳՆ տվյալների՝ 2010թ.-ից մինչ օրս արգելել է 145 երկրներից 52 075 մարդու մուտքը Թուրքիա, ինչպես նաև 99 երկրից 4 369 մարդ արտաքսվել է երկրից: