ՄԱԿ գլխավոր քարտուղար․ Պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցով երկրորդ ծրագիր գոյություն չունի
ՄիջազգայինՊաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցով երկրորդ՝ այլընտրանքային ծրագիր գոյություն չունի։ Անհրաժեշտ է ապահովել խաղաղ բանակցությունների վերսկսումը, որոնք ուղղված կլինեն երկու պետությունների մասին որոշման իրագործմանը։ Այս մասին Կահիրեում հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշը։
ՄԱԿ ղեկավարը շեշտել է, որ Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է Սիրիայում, Եմենում, Իրաքում ու Լիբիայում իրավիճակի կարգավորման ուղիները, նաեւ իսրայելապաղեստինյան խաղաղ գործընթացի վերսկսման հեռանկարները։ Անդրադարձել են նաեւ ահաբեկչության դեմ պայքարին։ «Մենք վճռականությամբ լի ենք ահաբեկչության դեմ պայքարը շարունակելու հարցում։ Որպեսզի այն արդյունավետ լինի՝ մենք պետք է տարածաշրջանում ճգնաժամերի հաղթահարման քաղաքական լուծումներ գտնենք»,- հավելել է Անտոնիու Գութերիշը։