Սերժ Սարգսյանը որոշել է, թե ովքեր են ԱԺ նախագահացուները. «Ժամանակ»
Քաղաքական«Ժամանակ» թերթը գրում է.
«Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ԱԺ նախագահի պաշտոնի հավանական թեկնածուների մեջ են։ Արփինե Հովհաննիսյանն ավելի հավանական թեկնածու է։ Հենց դա է պատճառը, որ Հովհաննիսյանը ՀՀԿ ցուցակի երրորդ հորիզոնականում է և ոչ թե չորրորդ, ինչպես սովորաբար նախատեսված է առաջին կին թեկնածուների համար։ Աշոտյանն ու Հովհաննիսյանը ընտրություններից հետո գործադիրում նշանակում չեն ստանալու։
Սերժ Սարգսյանը որոշել է, որ երկուսն էլ կարևոր առաքելություն ունեն ԱԺ-ում։ Մեր տեղեկություններով՝ երկուսն էլ համարվում են Սերժ Սարգսյանի հավատարիմներ, ուստի մնալու են ԱԺ-ում իշխանության ձևավորման, հաստատման փուլում և ամենակարևորը 2018-ի ապրիլին իշխանության անցման շրջանում»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: