Կիմ Չեն Նամի հերձման արդյունքների փորձաքննությունը կարող Է երկար ժամանակ պահանջել
ՄիջազգայինՄալայզիայում մահացած Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր հերձման արդյունքների փորձաքննությունը կարող Է երկար ժամանակ պահանջել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է «Չժունգո բաո» թերթը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրներ:
«Հերձման ժամանակ վերցվել են բջիջներ թունավորության անալիզների անցկացման համար: Ամենայն հավանականությամբ, նման փորձաքննության անցկացումը կարող Է երկար ժամանակ պահանջել»,- մեջբերում Է անում հրատարակությունը ոստիկանության ներկայացուցչի խոսքից: Նա հավաստել Է, որ իշխանությունները հակված են հաստատելու Կիմ Չեն Նամի թունավորման մասին սկզբնական վարկածը՝:
Դրա հետ մեկտեղ, աղբյուրի խոսքով՝ «մալայզիացի փորձագետներն առայժմ չեն կարող հանգել միասնական կարծիքի՝ արդյոք իրոք օգտագործվել Է սաստիկ ներգործող թույն: Մի կողմից, դա Է վկայում Կիմ Չեն Նամի գրեթե վայրկենական մահը, բայց մյուս կողմից՝ այդ դեպքում պետք Է տուժեին թե՛ օդանավակայանի աշխատակիցները, թե՛ օդանավակայանում գտնվող բժիշկները, թե՛ ոստիկանները եւ թե՛ շտապ օգնության բժիշկները, բոլոր նրանք, ովքեր անմիջական շփում են ունեցել հանգուցյալի հետ»: Սակայն շփում ունեցողներից ոչ ոք բժշկական օգնության չի դիմել, նշել Է իրավապահ մարմինների ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: