Թրամփը մտադիր Է «մեծ հաշտության» հասնել Մերձավոր Արեւելքում
Международные новостиԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել Է պաղեստինա-իսրայելական հակամարտության նկատմամբ բազմամյա ամերիկյան դիրքորոշումից, որը նախատեսում Է «երկու պետությունների» ստեղծում «երկու ժողովուրդների համար», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսում Թրամփը խոստացել Է, որ կհասնի «մեծ» հաշտության պայմանագրի կնքման, բայց ընդգծել Է, որ դրա համար հակամարտության երկու կողմերը պետք Է գնան փոխզիջման:
Իսրայելի եւ Պաղեստինի Ինքնավարության միջեւ հաշտության գործընթացը փաստորեն կանգ Է առել 2014 թվականին:
Թրամփը նաեւ Նաթանյահուին խնդրել Է «փոքր-ինչ արգելակել» նոր բնակավայրերի շինարարությունը: