WSJ-ին հայտնի Է դարձել Իրանի դեմ կոալիցիա ստեղծելու ԱՄՆ-ի մտադրության մասին
International news ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը արաբական մի շարք կառավարությունների հետ քննարկում Է Իրանի դեմ ուղղված ռազմական դաշինքի ստեղծումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 15-ին հայտնել Է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Մերձավոր Արեւելքի աղբյուրների:
Հրատարակության տվյալներով՝ կոալիցիայի մեջ կարող են մտնել Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Հորդանանը եւ, ավելի ուշ, մի շարք այլ պետություններ: Համաձայնագիրը դրույթ կբովանդակի այն մասին, որ մասնակիցներից մեկի դեմ հարձակումը կդիտվի որպես ագրեսիա դաշինքի մնացած բոլոր անդամների դեմ:
Ընդսմին ԱՄՆ-ը եւ Իսրայելը, ինչպես պնդում Է WSJ-ն, դաշինքի մասնակիցներ չեն լինելու, սակայն Վաշինգտոնը պատրաստ Է նրան տրամադրել զենք եւ հետախուզական տեղեկատվություն: Թել Ավիվը նույնպես կսահմանափակվի հետախուզական տվյալներով, խոսքը չի վերաբերում նրան հնարավոր ցամաքային գործողության մեջ ներքաշելուն:-0-/31/ 10.14
WSJ, Իրան, կոալիցիա, ԱՄՆ, մտադրություն