Մեթիսն անհրաժեշտ Է համարել Ռուսաստանի հետ երկխոսություն վարել ուժի դիրքերից
Միջազգային ԱՄՆ-ի պաշտապանության նախարար Ջեյմս Մեթիսն այն կարծիքին Է, որ ՆԱՏՕ-ի երկրներին անհրաժեշտ Է Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերություններ հաստատել ուժի դիրքերից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը, համապատասխան հայտարարությունը Մեթիսն արել Է ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների՝ փետրվարի 15-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը:
«Մենք առաջվա պես բաց ենք Մոսկվայի հետ գործընկերային հարաբերություննեի վերականգնման հնարավորությունների համար, բայց մեր սպասումներում մնում ենք իրատեսներ եւ մեր դիվանագետներին ապահովում ենք բանակցություններն ուժի դիրքերից վարելու հնարավորությունը,- ասել Է Պենտագոնի ղեկավարը:- Մենք, սակայն, պատրաստ չենք հրաժարվել դաշինքի արժեքներից եւ թույլ տալ Ռուսաստանին իր գործողություններով ավելի բարձր խոսել, քան այստեղ ներկա գտնվողներից որեւԷ մեկը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: