Մահացած Կիմ Չեն Նամը ճանաչվել Է մատնադրոշմներով
Միջազգային Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդի ավագ եղբոր՝ Հարավային Կորեայի իշխանությունների մոտ առկա մատնադրոշմների նմուշները համընկել են փետրարի 13-ին Քուալա Լումպուրի միջազգային օդանավակայանում մահացած մարդու մատնադրոշմների հետ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Չոսոն» հարավկորեական կաբելային հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Հարավային Կորեայի իշխանությունները Մալայզիայի խնդրանքով ոստիկանությանն են տրամադրել Կիմ Չեն Նամի մատնադրոշմների նմուշները, որոնք ուներ Սեուլի հետախուզությունը: Դա թույլ Է տվել վերջնականապես նույնականացնել օդանավակայանում մահացածի ինքնությունը:
Այս պահին Մալայզիայում ձերբակալված են Կիմ Չեն Նամի ենթադրյալ սպանությանը մեղսակցության արդեն երկու կասկածյալներ: Որոշ տվյալներով՝ ոստիկանությունը փնտրում Է եւս մի քանի մարդու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: