Կոնգրես օրինագիծ Է մտցվել, որը Թրամփին արգելում Է չեղարկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
ՄիջազգայինԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ ու Սենատ օրինագիծ Է մտցվել, որը նախագահ Դոնալդ Թրամփին արգելում Է չեղարկել ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 16-ին հայտնել Է ՌԻԱ Նովոստին:
Փաստաթղթի համաձայն՝ պատժամիջոցների չեղարկման կամ դրանց թուլացման համար պահանջվում Է 120 օր տեւողությամբ վերանայման շրջան: Նախագահը կկարողանա համապատասխան քայլեր ձեռնարկել միայն Կոնգրեսի կողմից արգելող բանաձեւի բացակայությամբ:
Բացի այդ, փաստաթուղթը օրենքի ուժ Է տալիս Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի հրամանագրերին: Կոնգրեսի դրած սահմանափակումները վերացնելու համար պահանջվում Է օրենսդիրների համաձայնությունը:
Պատժամիջոցները չեղարկելու կամ թուլացնելու համար ԱՄՆ-ի նախագահը պետք Է կոնգրեսականներին այդ քայլի գրավոր հիմնավորում ներկայացնի: Մասնավորապես, կպահանջվի այն փաստի հաստատումը, որ «Ռուսաստանի կառավարությունը դադարեցրել Է գործողությունները Ուկրաինայում, ինչես նաեւ կիբեռգրոհներն ամերիկացիների դեմ»:
Փաստաթղթի հեղինակներ են դարձել հանրապետական սենատորներ Ջոն Մաքքեյնը, Լինդսի Գրեմը եւ Մարկո Ռուբիոն, նրանց դեմոկրատ գործընկերներ Բեն Քարդինը, Շերոդ Բրաունը եւ Քլեր Մաքքասքիլը, ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատի պատգամավորներ Սթինի Հոյերը, Թոմ Ռունին, Էլիոթ Էնգելը, Ադամ Քինցինգերը, Ադամ Շիֆը, Ադամ Սմիթը եւ Մայք Թյոռները: