Մարին Լե Պենն ընտրություններում հաղթելու դեպքում կամրապնդի Լոնդոնի հետ Փարիզի հարաբերությունները
ՄիջազգայինՖրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը վճռականորեն կփոխի քաղաքականությունը Մեծ Բրիտանիայի նկատմամբ եւ ձեռնամուխ կլինի նրա հետ համակողմանի կապերի զարգացմանը, եթե հաղթանակ տանի Ֆրանսիայի նախագահական ընտրություններում: Այդ մասին, ինչպես տեղակացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է Daily Telegraph թերթին տված հարցազրույցում:
«Հանրակցությունից դուրս գալու համար Միացյալ Թագավորությանը պատժելու շուրջ ԵՄ-ում եւ Ֆրանսիայում ծավալվող բոլոր խոսակցություններն անտեղի կդառնան»,-ասել Է Լե Պենը:
Փարիզը, նրա խոսքով, ձգտելու Է սերտ միություն հաստատել Լոնդոնի հետ եւ կառաջարկի հարաբերությունները զարգացնել նոր հիմքի վրա: Եվ այդ դեպքում հենց Եվրամիությունը կհայտնվի կենսական ընտրության առջեւ՝ դառնալ ազգային պետությունների ազատ դաշնություն, թե ապաինտեգրացիոն գործընթացների զոհը, նշել Է քաղաքական գործիչը:
«Ինչ իմաստ ունի պատժել երկրին,-ընդգծել Է «Ազգային ճակատի» ղեկավարը:-Դա անիմաստ Է, եթե միայն Եվրամիությունը չհամարենք բանտ եւ պատիժ սպասենք ԵՄ-ից փախչելու դեպքում»: «Ես ցանկանում եմ վերականգնել Միացյալ Թագավորության հետ փչացած մեր հարաբերությունները,-նշել Է Լե Պենը:-Ժողովուրդն ինքը պետք Է վճռի իր ճակատագիրը: Չի կարելի ստիպել երկրին անելու այն, ինչը հակասում Է նրա շահերին կամ ժողովրդավարական գործընթացին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: