Հյուսիսկորեացի դիվանագետները փորձել են Կիմ Չեն Նամին համոզել կամավոր վերադառնալ հայրենիք
Международные новостиՀյուսիսկորեացի դիվանագետները փորձում Էին Կիմ Չեն Նամին՝ ԿԺԴՀ-ի առաջնորդի եղբորը, համոզել հոժարակամ վերադառնալու հայրենիք: Ինչպես «Ազատ Ասիա» (RFA) ռադիոկայանին հայտնել Է հյուսիսկորեացի իրազեկ մի աղբյուր, վերջին անգամ նրանք Կիմ Չեն Նամի հետ կապվել են նրա մահվանից ոչ շատ առաջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը պետական անվտանգության նախարարությանը հրաման Է տվել իր ավագ եղբորը վերադարձնել հայրենիք: Համապատասխան հրահանգներն ստացել Է նաեւ արտաքին գործերի նախարարությունը, որի աշխատակիցները փորձել են Կիմ Չեն Նամին համոզել հոժարակամ եւ առանց ավելորդ աղմուկի գալ Փենյան»,- նշում Է ռադիոկայանը:
Աղբյուրի տվյալներով՝ դիվանագետների հետ վերջին հանդիպումը կայացել Է հունվարի 20-ին Մակաոյում, որտեղ մշտապես բնակվում Էր Կիմ Չեն Նամը, որն այն ժամանակ «խոստացել Է լավ մտածել» նրանց առաջարկության մասին: Ավելի շուտ Լաոսում ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ի աշխատակիցներն իբր նրան են հանձնել Կիմ Չեն Ընի անձնական նամակը՝ հայրենիք վերադառնալու խնդրանքով:
Ռադիոկայանը պնդում Է, որ «ԿԺԴՀ-ի առաջնորդն, ըստ երեւույթին, անհանգստացած Է եղել այն բանի հնարավորությունից, որ եղբայրը, զգուշանալով իր կյանքի համար, կարող Է ապաստան խնդրել ԱՄՆ-ում կամ Հարավային Կորեայում, ուստիեւ ի վերջո կարգադրել Է ոչնչացնել ազգականին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: