ԱՄՆ-ում կանցկացվի «Օրն առանց ներգաղթյալների» ակցիան
ՄիջազգայինՆերգաղթյալները պլանավորում են Միացյալ Նահանգների մի շարք խոշոր քաղաքներում փետրվարի 16-ին աշխատանքի դուրս չգալ «Օրն առանց ներգաղթյալների» ակցիայի շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է AP գործակալությունը:
Ակցիայի մասնակիցներն իրենց գործողությամբ ցանկանում են ցուցադրել, թե որքան կարեւոր դեր են խաղում ներգաթյալներն ԱՄՆ-ի տնտեսությունում, ինչպես նաեւ դժգոհություն հայտնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթային քաղաքականությունից:
Սպասվում Է, որ ակցիաներ տեղի կունենան ամբողջ երկրում, այդ թվում՝ Վաշինգտոնում, Բոստոնում, Ֆիլադելֆիայում, Հյուսթոնում, Չիկագոյում եւ Նյու Յորքում:
Հունվարի 27-ին Թրամփն ստորագրել Է հրամանագիր յոթ պետությունների՝ Իրանի, Իրաքի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի եւ Սուդանի քաղաքացիների մուտքը երկիր արգելելու մասին, որոնցում իսլամը գերիշխող կրոնն Է: Բացի դրանից, նա 120 օրով դադարեցրել Է Սիրիայից փախստականների ընդունումը: Փետրվարի 3-ին ֆեդերալ դատավոր Ջեյմս Ռոբարտը Սիեթլից (Վաշինգտոնի նահանգ) ժամանակավորապես արգելափակել Է սույն հրամանագրի գործողությունը: Թրամփը, մեկնաբանելով դատավորի վճիռը, այն համարել Է ծիծաղելի եւ խոստացել, որ այն կչեղարկվի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: