Նոր Զելանդիայում մոլեգնող անտառային հրդեհները մոտեցել են Քրայսթչերչ քաղաքին
Միջազգային Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի շուրջ 400 տների բնակիչներ են տարհանվել այս շրջանում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով: Նշվում Է, որ կրակն արդեն մոտեցել են քաղաքի ծայրամասերին:
Կրակն արդեն ոչնչացրել Է արվարձանում գտնվող 11 տուն, ամբողջ քաղաքում տարածվել Է ծուխը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ավելի վաղ Քրայսթչերչում եւ հարեւան Սելուինի օկրուգում հրդեհների պատճառով արտակարգ դրություն Էր հայտարարվել:
Քրայսթչերչ քաղաքից հարավ ընկած Պորտ Հիլսի բլուրներին երկու հրդեհ Էր բռնկվել փետրվարի 13-ին, այժմ կրակն ընդգրկել Է 1800 հեկտար տարածք:
Կրակի մարմանը մասնակցում են 130-ից ավելի հրշեջներ, 14 ուղղաթիռ եւ երեք ինքնաթիռ: Կրակի դեմ պայքարելու համար ուղարկվել են զինվորականներ: Փետրվարի 14-ին ռազմական մի օդաչու Է զոհվել կրակը մարելիս ուղղաթիռի կործանման հետեւանքով:
Քաղաքի հարյուրավոր բնակիչներ, որոնց դեռ չեն տարհանել, ինքնուրյուն հեռացել են վտանգավոր շրջանից: