Լապշինի նոր փաստաբանն արդեն սկսել է աշխատել Բաքվում
ՄիջազգայինՌուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի կինը` Եկատերինան, տեղեկացրել է, որ ամուսնու փաստաբանն արդեն սկսել է աշխատել Բաքվում: Այս մասին նա գրառում է կատարել Ալեքսանդր Լապշինի ֆեյսբուքյան էջում: «Փոքր-ինչ դրական տեղաշարժ կա: Երեկ Բաքվում սկսել է աշխատել մեր փաստաբանը: Ամեն դեպքում, արդեն Ալեքսանդրն ունի նորմալ և ադեկվատ պաշտպանությու ն, այլ ոչ թե կեղծ իրավաբան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասել է նա:
Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Արցախ այցելած՝ Ռուսաստանի ևԻսրայելի քաղաքացի, բլոգեր ԱլեքսանդրԼապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավորդատախազության որոշման հետ, որով Լապշինըպետք է արտահանձնվեր Ադրբեջան: Լապշինընույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է< /i>Մինսկից Բաքու՝ պետական անվտանգությանծառայության աշխատակիցների ուղեկցությամբ: Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեականհետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանիանօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: