Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվող կնոջ մոտ խիստ թունավոր նյութ են գտել
ՄիջազգայինԿիմ Չեն Նամի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդի ավագ եղբոր սպանության մեջ կասկածվողներից մեկի իրերում բարձր թունավորության նյութ Է հայտնաբերվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 17-ին հայտնել Է Մալայզիայի «Սինչժոու վան» կայքը՝ վկայակոչելով մի աղբյուր: Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել Էր Վիետնամի՝ 1988 թվականին ծնված քաղաքացուհու ձերբակալման մասին, որի մոտ գտնվել Է Դոան Թհի Հյունգի անունով անձնագիր: Ձերբակալումը տեղի Է ունեցել օդանավակայանի թերմինալներից մեկում՝ կնոջ՝ Վիետնամ մեկնելուց առաջ:
Ինչպես հայտնել Է աղբյուրը, ոստիկանությունը նրա ձեռնապայուսակում հայտնաբերել Է սրվակ՝ անհայտ շատ թունավոր նյութով: Նշվում Է, որ Կիմ Չեն Նամի հերձման արդյունքները տակավին հրապարակված չեն, բայց, նախնական տվյալներով՝ նա կարող Էր թունավորված լինել ռիցինով կամ տոտրոդոտոքսինով: Զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվությամբ՝ ամենայն հավանականությամբ, մարդասպանը թույնը շփել Է Կիմ Չեն Նամի դեմքին:
Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ նյութը, որով թունավորվել Է Կիմ Չեն Նամը, շատ ավելի թունավոր Է ցիանիդից: Ինչպես նշել Է «Սինչժոու վան» կայքը, ռիցինը եւ տետրոդոտոքսինը համապատասխանում են այդ պարամետրին:
Կիմ Չեն Նամը ԿԺԴՀ-ի նախկին ղեկավար Կիմ Չեն Իրի ավագ որդին Է, որը ծնվել Է հյուսիսկորեացի հայտնի դերասանուհի Սոն Հե Ռիմի հետ արտամուսնական կապից: Կիմ Չեն Նամը մի ժամանակ համարվում Էր Հյուսիսային Կորեայի ղեկավարի պաշտոնում հոր առավել հավանական հաջորդը, սակայն շնորհազրկման Է ենթարկվել 2001 թվականին կեղծ անձնագրով Ճապոնիա մեկնելու փորձից հետո եւ այդ ժամանակվանից ապրում Էր արտասահմանում, մասնավորապես, Չինաստանի Մակաո միջատարածքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: