Աստանայում Սիրիայի շուրջ բանակցությունների երրորդ փուլը կկայանա մարտին. Իրանի ԱԳՆ
ՄիջազգայինԱստանայում Սիրիայի շուրջ բանակցությունների նոր փուլը կկայանա մարտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Tasnim գործակալությանը հայտարարել Է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ջաբերի Անսարին, որը իրանական պատվիրակությունը գլխավորել Է Ղազախստանում տեղի ունեցած բանակցությունների առաջին եւ երկրորդ փուլերում:
Աստանայում փետրվարի 15-ին եւ 16-ին կայացած բանակցությունների գլխավոր արդյունքը դարձել Է Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի մասնակցությամբ Սիրիայում հրադադարի վերահսկողության մոնիթորինգային խմբի ստեղծման շուրջ վերջնական պայմանավորվածությունը:
«Ըստ նախնական համաձայնության, որը վերջնականապես կձեւակերպվի դիվանագիտական կոնսուլտացիաների ընթացքում, Սիրիայի կառավարության եւ ընդդիմադիր խմբավորումների միջեւ բանակցությունների հաջորդ փուլը Ղազախստանում կկայանա մինչեւ մեկ ամսվա ընթացքում»,-նշել Է գործակալությունը:
Աստանայում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Լավրենտեւն ավելի վաղ հայտարարել Է, որ ՌԴ-ն ակնկալում Է մեկ ամսվա ընթացքում վերջնականապես համաձայնեցնել Սիրիայում հրադադարի խախտման համար պատժամիջոցների վերաբերյալ փաստաթղթերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: